Հասարակական

Հաճախակի այցելենք Գյումրի՝ վայելելու նրա ինքնատիպ մարդկային ու մշակութային կոլորիտը. Արմեն Սարգսյան

1 րոպեի ընթերցում

Հաճախակի այցելենք Գյումրի՝ վայելելու նրա ինքնատիպ մարդկային ու մշակութային կոլորիտը. Արմեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գյումրու օրվա առթիվ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից:

ՀՀ նախագահը Գյումրին համարում է յուրօրինակ քաղաք, հարուստ՝ գեղեցիկ պատմությամբ ու սրտաբաց մարդկանցով։

«Նա առաջարկելու շատ բան ունի՝ և՛ սեր, և՛ ջերմ միջավայր, և՛ մշակույթ, և՛ համեղ ուտելիք... Ամեն ինչ: Հաճախակի՛ այցելենք Գյումրի՝ վայելելու նրա ինքնատիպ մարդկային ու մշակութային կոլորիտը»,- իր ուղերձում նշել է նախագահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում