Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

 Կորոնավիրուսով վարակված Բեռլուսկոնիին հոսպիտալացրել են

 Կորոնավիրուսով վարակված Բեռլուսկոնիին հոսպիտալացրել են

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսով ավելի վաղ վարակված Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հոսպիտալացվել Է Միլանի հիվանդանոցներից մեկում՝ հետազոտություն անցնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 4-ին հաղորդել Է Rainews24 իտալական հեռուստաալիքը:

«Առաջ, Իտալիա» կուսակցության առաջնորդը գտնվում Է San Raffaele հոսպիտալում՝ մի շարք ախտանշաններ հայտնաբերելուց հետո որպես նախազգուշական միջոցառում, սակայն նրա վիճակը անհանգստություն չի առաջացնում, նշում Է հեռուստաալիքը:

Սեպտեմբերի 3-ին Բեռլուսկոնին, հեռախոսով դիմելով իր կուսակցության նախընտրական ցույցի մասնակիցներին, հայտնել Է, թե ինքն այլեւս ջերմություն եւ ցավեր չունի:

Սեպտեմբերի 2-ին Բեռլուսկոնիի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին հայտարարել Էր նրա անձնական բժիշկը եւ San Raffaele-ի պրոֆեսոր Ալբերտո Ձանգրիլոն: Դրա հետ մեկտեղ նա հայտարարել Է, որ քաղաքական գործիչի մոտ հիվանդությունն ընթանում Է անախտանիշ ձեւով: COVID-19-ի թեստը, որը չորեքշաբթի օրը երեկոյան արվել Էր San Raffaele հոսպիտալում, նույնպես դրական արդյունք Էր տվել:

Տեղական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, Բեռլուսկոնիի երկրորդ ամուսնությունից երկու զավակների՝ Լուիջիի եւ Բարբարայի մոտ օրերս նույնպես հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակում: Նրանք գտնվում են Սարդինիայի առանձնատանը՝ մեկուսացման մեջ: Իտալական քաղաքականության նահապետն ինքը մտադիր Է հիվանդության ժամանակաշրջանն անցկացնել Միլանի մերձակայքում գտնվող Արկորի իր նստավայրում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am