Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

 Տաջիկստանի գործող նախագահը կմասնակցի առաջիկա ընտրություններին

 Տաջիկստանի գործող նախագահը կմասնակցի առաջիկա ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տաջիկստանի կառավարող Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը (ՏԺԴԿ) իր նախագահին՝ պետության գործող ղեկավար Էմոմալի Ռահմոնին, նախագահի թեկնածու Է առաջադրել հոկտեմբերի 11-ին կայանալիք ընտրություններում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ռահմոնի թեկնածությունը միաձայն պաշտպանել են համագումարի բոլոր 1000 պատվիրակները: Երկրի նախագահը չի մասնակցել համագումարի աշխատանքին, թեեւ եղել Է համաժողովի պատվիրակ: Այդ ժամանակ նա մասնակցել Է Ազգային գվարդիայի 25-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսություններին:

Պետության գործող ղեկավարն ավելի վաղ առաջիկա ընտրություններում նախագահի թեկնածու Էր առաջադրվել Անկախ արհմիությունների ֆեդերացիայի եւ Երկրի երիտասարդության միության կողմից:

Հանրապետությունում յոթ կուսակցություններից վեցը նույնպես որոշել են իրենց թեկնածուներին՝ առաջադրելով իրենց առաջնորդներին. ագրարներն առաջադրել են Ռուստամ Լատիֆզոդին, Սոցիալիստական կուսակցությունը՝ Աբդուխալիմ Գաֆորովին, Դեմոկրատական կուսակցությունը՝ Սայիդջաֆար Ուսմոնզոդին, Տնտեսական բարեփոխումների կուսակցությունը՝ Ռուստամ Մահմատզոդին:

Կոմունիստներն իրենց թեկնածուին կընտրեն համագումարում, որը կայանալու Է սեպտեմբերի 5-ին: Տաջիկստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը որոշել Է չառաջադրել իր թեկնածուին եւ բոյկոտել նախագահական ընտրությունները: Հոկտեմբերի 11-ին անցկացվելու են վեցերորդ նախագահական ընտրությունները՝ 1991 թվականի սեպտեմբերին Տաջիկստանի անկախության ձեռքբերման պահից ի վեր: Սկսած 1994 թվականից՝ բոլոր ընտրություններում հաղթանակ Է տարել Ռահմոնը: Նախագահը գաղտնի քվեարկությամբ ընտրվում Է յոթ տարի ժամկետով: Ընտրությունների արդյունքները ճիշտ ճանաչելու համար մասնակցությունը պետք Է կազմի առնվազն 50 տոկոս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am