Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանում ԱՄՆ-ի աջակցությամբ մեկնարկում է ոստիկանության ոլորտին ուղղված բարեփոխումների ծրագիրը

Հայաստանում ԱՄՆ-ի աջակցությամբ մեկնարկում է ոստիկանության ոլորտին ուղղված 
բարեփոխումների ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը ԱՄՆ կառավարության աջակցությամբ ազդարարում է ոստիկանության և հակակոռուպցիոն ոլորտների բարեփոխումներին ուղղված համատեղ ծրագրերի մեկնարկի մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Այդ նպատակով Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի ու ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հետ ստորագրել ենք համագործակցությանն ուղղված փաստաթղթեր։

Բոլորը գիտեն, թե մեր Կառավարության համար որքան կարևոր են բարեփոխումները հակակոռուպցիոն և ոստիկանության ոլորտներում։ Դրանք կյանքի կոչելու մեր նպատակին միանալու և համագործակցության համար շնորհակալություն եմ հայտնում ԱՄՆ մեր գործընկերներին՝ դեսպան Լին Թրեյսիի գլխավորությամբ և ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ մարմինների համագործակցության բյուրոյին»,- գրել է Բադասյանը։

Նախարարը վստահ է, որ Կառավարության նախաձեռնությունները հաջող ընթացք կունենան։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am