Անոնս

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հայաստանում կստեղծվի ճառագայթային լաբորատորիա

2 րոպեի ընթերցում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հայաստանում կստեղծվի ճառագայթային լաբորատորիա

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեր երկրում ճառագայթային լաբորատորիա կստեղծվի: Կառավարության օգոստոսյան վերջին նիստում չզեկուցվող հարցերի շարքում սրա հետ կապված հարց է եղել՝ Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ «Միջուկային անվտանգության մշակույթի խթանում. աջակցություն միջուկային ոլորտը կարգավորող հայաստանյան մարմնին (բաղադրիչ Բ)» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկին հավանություն տալու մասին:

«ՀՀ»-ն խնդրո առարկայի հետ կապված մանրամասներ ճշտելու նպատակով դիմել է կառավարությանը ենթակա միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանին:

Պարզվում է՝ մինչ այժմ շրջակա միջավայրի ճառագայթային մոնիտորինգն անցկացվում էր շարժական սարքերի օգնությամբ, որոնք բավականաչափ զգայնություն, ճշգրիտ չափումներ չէին ապահովում: «Իսկ լաբորատորիայի ստեղծումով հնարավորություն կունենանք շրջակա միջավայրի՝ հողի, օդի, ջրի, ճառագայթային մոնիտորինգն անցկացնել ժամանակակից պահանջներին համապատասխան՝ ամբողջ ծավալով եւ, բնականաբար, ամբողջ խորությամբ»,-պարզաբանել է Աշոտ Մարտիրոսյանը:

Ֆինանսական ի՞նչ միջոցների մասին է խոսքը: Ըստ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի, գումար չի տրվելու, մեզ հատկացվելու են համապատասխան լաբորատոր սարքեր, որոնք շատ զգայուն կլինեն եւ կգրանցեն հողում, օդում եւ ջրում եղած ամենափոքր ակտիվությունն անգամ: Սարքերը կտրվեն անհատույց՝ տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակներում: Ընդ որում, դրանք բավականին թանկ են»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում