Պռոշյանի կոնյակի գործարանի հիմնադիրը մանրամասներ է հաղորդել մասնաճյուղում պայթյունից և հրդեհից
1 րոպեի ընթերցում

ԱՐՄԱՎԻՐ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պռոշյանի կոնյակի գործարանի հիմնադիր Արմեն Գասպարյանը մանրամասներ է հաղորդելգործարանի մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունից և բռնկված հրդեհից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում Գասպարյանը նշեց, որ պայթյունից հետո հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է, չորսը՝ տեղափոխվել հիվանդանոց:
«Քննությունը կպարզի պատճառները: Այստեղ շինարարական աշխատաքներ է կատարել«Արեն Առաքելյան» ԱՁ-ն: Ըստ երևույթին, զոդելու ժամանակ պայթյուն է եղել»,- ասաց Գասպարյանը:
Նրա խոսքով` պայթյունի հետևանքով մահացել են մասնաճյուղի տնօրենը և Արեն Առաքելյանը, ով զոդման աշխատաքներ կատարող ձեռնարկության տնօրենն էր:
«Վիրավորված չորս անձինք տեղափոխվել են Երևանի այրվածքաբանության ազգային կենտրոն: Նրանց վիճակը միջին ծանրության է»,- ասաց Գասպարյանը:
Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ի մասնաճյուղում պայթյունի և հրդեհի մասին ահազանգը Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ստացվել է սեպտեմբերի 1-ին, ժամը 12:08-ին: