Սպայի մասնագիտությունը վերականգնում է իր գրավչությունը. պաշտպանության փոխնախարար
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի դիմորդների թիվն այս տարի աննախադեպ շատ է եղել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասաց Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ նշելով, որ առաջին անգամ վարժարան են ընդունվել նաև աղջիկներ:
«Մոնթե Մելքոնյանի ռազմական վարժարանի դիմորդների թիվն աննախադեպ շատ է եղել այս տարի, կարողացել ենք բավական որակով և գիտելիքներով պատանիների ընդունել դպրոց: Մեկ դասակի չափով նաև աղջիկ է ընդունվել առաջին անգամ, դարձյալ բավական բարձր մրցույթով»,- ասաց Բալայանը:
Փոխնախարարը նշեց, որ այս տարի, վերջին տարիների համեմատ, աննախադեպ քանակությամբ արդյունքներ են գրանցվել նաև զորակոչային ռեսուրսի և զորակոչվածների թվաքանակի հարաբերակցության առումով:
Գաբրիել Բալայանի խոսքով՝ ռազմական կրությունը և սպայի մասնագիտությունը վերականգնում է իր գրավչությունը:
Նորայր Շողիկյան