Երևանի տարբեր հատվածներում կտեղադրվեն առանձնացված աղբամաններ՝ թղթի, պլաստիկի, ապակու համար
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի տարբեր հատվածներում տեղադրված կլինեն առանձնացված աղբամաններ՝ թղթի, պլաստիկի, ապակու համար, որտեղ բնակիչները կլցնեն արդեն տանը տեսակավորած թափոնները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար հայտնել է, որ առաջիկայում այդպիսի աղբամաններ կտեղադրվեն 100 բակերում։