Հասարակական

Պայթյունից տուժած բնակիչները կապահովվեն ժամանակավոր կացարաններով. քաղաքապետն այցելել է դեպքի վայր

1 րոպեի ընթերցում

Պայթյունից տուժած բնակիչները կապահովվեն ժամանակավոր կացարաններով. քաղաքապետն այցելել է դեպքի վայր

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՏՍՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է Քանաքեռ-Զեյթունում՝ Ռայնիսի փողոցի թիվ 1 հասցեում, պայթյունից տուժած բնակիչներին ապահովել ժամանակավոր կացարաններով։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, մասնագետները կուսումնասիրեն մասնակի փլուզված շենքի սեյսմակայունության և դրա հիման վրա՝ հետագայում վերականգնման խնդիրը։ Որոնողական աշխատանքներից և հետաքննության ավարտից հետո տարածքը կմաքրվի։

Ռայնիսի փողոցի թիվ 1 հասցեում օգոստոսի 26-ի առավոտյան նախնական տվյալներով գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն: Քառահարկ պանելային շենքը մասնակի փլուզվել է. վնասվել է շքամուտքում գտնվող 12 բնակարան։ ԱԻՆ փրկարարական ծառայությունը որոնողափրկարարական աշխատանքներ է իրականացնում։ Իրենց ուժերով կամ փրկարարների օգնությամբ շենքի փլուզված հատվածից դուրս է եկել մոտ 20 մարդ: Փլակատների տակից դուրս բերված երկու անձ հոսպիտալացվել է, մեկ քաղաքացի մահացել է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում