Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գեղհովիտ գյուղում այժմ ընթացքի մեջ է սուբվենցիոն երեք ծրագիր

Գեղհովիտ գյուղում այժմ ընթացքի մեջ է սուբվենցիոն երեք ծրագիր

ԳԱՎԱՌ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում 2020 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ ընթացքի մեջ է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն երեք ծրագիր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց  Գեղհովիտ համայնքի ղեկավար Վարդան Պողոսյանը,   սուբվենցիոն առաջին ծրագրով Գեղհովիտում ասֆալտապատվում են 2-րդ, 7-րդ եւ 8-րդ փողոցները:Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 91 միլիոն 91 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 54 միլիոն 654 հազար դրամը հատկացրել  է ՀՀ կառավարությունը,  40 տոկոսը կամ 36 միլիոն 436 հազար դրամը՝ Գեղհովիտի համայնքապետարանը: 2-րդ փողոցն ասֆալտապատվելու է 450, 7-րդ փողոցը՝ 700 եւ 8-րդ փողոցը՝ 530 գծամետր երկարությամբ: Ասֆալտապատման ընդհանուր մակերեսը կկազմի շուրջ 7600 քառակուսի մետր: Շինարարական  աշխատանքներն ընթանում են օգոստոսի տասնհինգից: Սուբվենցիոն երկրորդ ծրագրով  օգոստոսի սկզբներից մեկնարկել եւ ընթանոջւմ է ոռոգման ջրատարի կառուցումը, որը կսպասարկի շուրջ 150 տնտեսությունների: Ծրագրի պայմանագրային  արժեքը կազմել է 30 միլիոն 343  հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 21 միլիոն 240 հազար դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 9 միլիոն 103 հազար դրամը՝ Գեղհովիտի համայնքապետարանը: Ջրատարը կառուցվում է երկաթյա կիսախողովակներով, շուրջ 1900 մետր երկարությամբ: Այն սպասարկելու է «Չայիրներ» կոչվող թաղամասի, 14-րդ փողոցի եւ 5-րդ փողոցի 10-րդ նրբանցքի տնտեսություններին:

Օգոստոսի 24-ց տրվել ՝ նաեւ երրորդ ծրագրի մեկնարկը, որով կառուցվում է լուսավորության ցանց՝ 5877 մետր ընդհանուր երկարությամբ: Գեղհովիտի լուսավորության ցանցի կառուցման պայմանագրային  արժեքը կազմում է 15 միլիոն 280 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 9 միլիոն 932 հազար դրամը  հատկացրել է է ՀՀ կառավարությունը, 35 տոոկսը կամ 5 միլիոն 348 հազար դրամը՝ Գեղհովիտի համայնքապետարանը: Լուսավորության ցանցը կառուցվում է համայնքի երկրորդական փողոցներում՝ թիվ 5 փողոցի մի քանի նրբանցքներում, թիվ 3 եւ 6 փողոցներում: Տեղադրվելու է 191 լուսատու: Երեք ծրագրերն էլ կավարտվեն այս տարվա ընթացքում:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am