Հույս ունեմ ամբողջապես վերականգնվել հաջորդ շաբաթ. Ադամյան
23:22, 22 Օգոստոս 2020
ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ևգերմանական «Հոֆենհայմ»-ի կիսապաշտպանՍարգիս Ադամյանը ցանկություն է հայտնելկրկին խաղադաշտ վերադառնալ:
«Ուրախ եմ, որ կրկին մարզվում եմ և մարզվում եմ թիմի հետ: Պայմանավորվել ենք, որ քիչ-քիչ կվերադառնամ: Հույս ունեմ ամբողջապես վերականգնվել հաջորդ շաբաթ»,-«Արմենպրես»-իհաղորդմամբ` Ադամյանի խոսքերը փոխանցում է ակումբի պաշտոնական կայքը:
Ադամյանը հույս ունի, որ կկարողանա մասնակցել «Հոֆենհայմ»-ի առաջիկա ընկերական խաղերին:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում