Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Մեկնարկում է սփյուռքի և Հայաստանի ստարթափների համար նախատեսված GovTech Launchpad ծրագիրը

Մեկնարկում է սփյուռքի և Հայաստանի ստարթափների համար նախատեսված GovTech Launchpad ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, GIZ իրավական գլոբալ ծրագիրը և Իմփաքթ Հաբ Երևանը համատեղ մեկնարկում են սփյուռքի և Հայաստանի ստարթափների համար նախատեսված GovTech Launchpad պիլոտային ծրագիրը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:

GovTech Launchpad ծրագրի շրջանակներում նորարական ստարթափները պետք է առաջարկեն տեխնոլոգիական այնպիսի լուծումներ, որոնք կաջակցեն Հայաստան վերադառնալ ցանկացող սփյուռքահայերին կամ արդեն իսկ հայրենադարձված անձանց: GovTech Launchpad-ը բաց է Հայաստանում և աշխարհի ցանկացած այլ կետում գործող տեխնոլոգիական ստարթափների համար: Մասնակից թիմերը պետք է ունենան նորարական լուծումների ծրագրավորման համապատասխան փորձ, վստահություն, որ իրենց գաղափարները կօգնեն սփյուռքահայերին, և պատրաստակամություն Հայաստան տեղափոխվելու համար:

Ընտրված 4 թիմերից յուրաքանչյուրը կստանա ֆինանասական աջակցություն իրենց արտադրանքը զարգացնելու նպատակով: Ծրագիրը կունենա նաև 2-րդ փուլ:
Մրցանակային պարգևից բացի՝ նախագիծը առաջարկում է Իմփաքթ Հաբի յուրօրինակ էկոհամակարգը, որն իր մեջ ներառում է անհատական մասնագիտական խորհրդատվություն, մենթորություն, անդամակցություն, 250+ ստեղծարար և նորարական անդամների մասնակցությամբ միջոցառումներ, դասընթացներ, կապ 100+ Իմփաքթ Հաբերի հետ ողջ աշխարհում, ուսումնական ծրագիր, որն իր մեջ ներառելու է թրեյնինգներ և դասընթացներ GovTech ոլորտի, բիզնեսի, տեխնոլոգիաների և նորարարության մասին և բազում այլ հնարավորություններ, որոնք կաջակցեն զարգացնել ստարթափների գաղափարները և պրակտիկ լուծումներ տալ դրանք իրագործելու համար։

Վերջնարդյունքում՝ մասնակիցները հնարավորություն կունենան կերտել նոր լուծումներ

Հայաստանի կառավարության, սփյուռքահայության և հայրենադարձների համար, պահպանել իրենց արտադրանքի մտավոր սեփականության իրավունքը և ստանալ միջազգային հարթակում այն տարածելու հնարավություն, հաստատել երկարաժամկետ համագործակցություն Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ:
Ծրագրին դիմելու համար պետք է այցելել հղմամբ՝ https://bit.ly/3kRUpua: Դիմումների վերջնաժամկետն է օգոստոսի 31-ը՝ ժամը 23:59։

GovTech Launchpad-ի բոլոր հնարավորությունները ներկայացնելու համար օգոստոսի 24-ին՝ ժամը 19:30-ին, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը, Իմփաքթ Հաբ Երևանի գործադիր տնօրեն Անի Բաբումյանը և հոգաբարձուների խորհրդի անդամ Րաֆֆի Քասարջյանը ուղիղ միացմամբ կմանրամասնեն ծրագիրը: Քննարկումը տեղի է ունենալու ZOOM հարթակում:

Ծրագրի ներկայացումը հասանելի կլինի նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]