1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բադասյանն ամփոփել է արդարադատության ոլորտում վերջին մեկ տարում իրականացված բարեփոխումները

Բադասյանն ամփոփել է արդարադատության ոլորտում վերջին մեկ տարում 
իրականացված բարեփոխումները

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ամփոփել է վերջին մեկ տարվա ընթացքում արդարադատության ոլորտում իրականացված բարեփոխումները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բադասյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ այդ բարեփոխումների ետևում նախարարության մասնագետների օրնիբուն ու տքնաջան աշխատանքն է։

«Ընդունվել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը: Հաշված օրեր անց Գլխավոր դատախազությունում կսկսի գործել այդ նպատակով ստեղծված ստորաբաժանումը, և վստահ եմ՝ որոշ ժամանակ անց կսկսենք խոսել դրա գրանցած արդյունքներից։ Հաստատել ենք 5 ռազմավարություն՝ հակակոռուպցիոն, դատաիրավական, մարդու իրավունքների պաշտպանության, ոստիկանության բարեփոխումների ու քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների»,- գրել է Բադասյանը:

Նախարարը նշել է, որ դատական օրենսգրքի բարեփոխումների արդյունքում ներդրել են դատավորների և հայտարարատու այլ անձանց բարեվարքության ստուգման կամ վեթինգի ինստիտուտը՝ հավելելով, որ այս մեխանիզմի պտուղները ևս առաջիկայում կտեսնենք։

«Ընդունել ենք քրեական ենթամշակույթի դեմ պայքարին վերաբերող օրենսդրական փաթեթը, որի կիրարկման արդյունքում ենթադրյալ հանցավոր արարքներ կատարելու մեջ արդեն մեղադրվող առնվազն 6 անձ կա: Գործարկել ենք Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ, որտեղ մատուցվում են ինը ոլորտների 97 պետական ծառայություններ»,- նշել է նախարարը:

Անդրադառնալով քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանց վերաբերյալ բարեփոխումներին՝ նա նշել է, որ բոլոր 12 ՔԿՀ-ներում տրամադրվող սննդի ապահովման գործառույթը պատվիրակվել է մասնավոր հատվածին, իսկ բարձր ու գոհացնող արդյունքի մասին բազմիցս բարձրաձայնել են թե՛ ՔԿՀ-ներում պահվող անձինք, թե՛ նրանց հարազատները։

Բադասյանը նաև հավելել է, որ ցմահ դատապարտյալներին առաջին անգամ հնարավորություն է տրվել պատիժը կրել նաև բաց տեսակի ուղղիչ հիմնարկում, և արդեն իսկ մի շարք դատապարտյալներ փակից տեղափոխվել են կիսափակ, իսկ կիսափակից՝ կիսաբաց ռեժիմի։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]