Հայ աթլետները կարող են մասնակցել Բալկանյան երկրների առաջնություններին
ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամները կարող են մասնակցել Բալկանյան երկրների առաջնություններին:
«Արմենպրեսի» հետ զրույցում այս մասին հայտնեց Աթլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շախբազյանը: Վերջինիս խոսքով` սեպտեմբերի 12-13-ն նախանշված է Բալկանյան երկրների մինչև 20 տարեկանների առաջնության անցկացումը Ստամբուլում, որտեղ, ըստ ամենայնի, Հայաստանը կներկայացնեն մոտ 5 մարզիկ:
Սեպտեմբերի 18-19-ին արդեն իսկ հաստատված ծրագրով կկայանա Բալկանյան երկրների մեծահասակների առաջնությունը: Ռումինիայում կայանալիք մրցաշարին հնարավոր է կմասնակցեն մոտ 10-12 հայ մարզիկներ:
Մինչ այդ օգոստոսի 29-30-ին Վանաձորում կանցկացվի կրոսավազքի Հայաստանի առաջնությունը և նախատեսվում է անցկացնել «Ցատկորդի օր» հանրապետական մրցաշարը:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում