Առաջին անգամ կկայանա 3x3 բասկետբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում առաջին անգամ կանցկացվի 3x3 բասկետբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունը:
«Արմենպրեսի» հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան:
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան Splash League-ի հետ համատեղ կանցկացնի FIBA 3x3 սթրիթբոլի առաջին պաշտոնական մրցաշարը: Մրցաշարը կանցկացվի FIBA 3x3 պաշտոնական կանոններին համաձայն։ Յուրաքանչյուր մասնակից կստանա միջազգային վարկանիշ։ Այն կկայանա օգոստոսի 23-ին Երևանի Կասկադի հարակից տարածքում:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը