Սպորտ

«Արարատ»-ի երկու թիմերի 8 ֆուտբոլիստ և 3 մարզիչ վարակվել են կորոնավիրուսով

1 րոպեի ընթերցում

«Արարատ»-ի երկու թիմերի 8 ֆուտբոլիստ և 3 մարզիչ վարակվել են կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի երկու թիմերի 8 ֆուտբոլիստ և 3 մարզիչ վարակվել են կորոնավիրուսով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

«Արարատ» ֆուտբոլային ակումբը ՀՖՖ է ուղարկել նամակ՝ հայտնելով, որ «Արարատ-2» թիմի 6 ֆուտբոլիստի և «Արարատ» թիմի 2 ֆուտբոլիստի և 3 մարզչի կորոնավիրուսի թեստերի պատասխանները դրական են:

ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, առաջնորդվելով ՀՖՖ 2020/2021 մրցաշրջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների՝ կորոնավիրուսի կանխարգելման ուղեցույցի հոդված 4-ի կետ 5-ով, կայացրել է Հայաստանի Առաջին խմբի առաջին տուրի «Ալաշկերտ-2»-«Արարատ-2» հանդիպումը հետաձգելու որոշում:

Հաշվի առնելով նույն ուղեցույցի հոդված 4-ի 4-րդ կետը՝ որոշվել է, որ Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջին տուրի «Արարատ»-«Փյունիկ» հանդիպումը չի հետաձգվի և կկայանա նախապես սահմանված ժամկետներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում