Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ավելի քան 21400 ընկերություն բավարարել է բանկային համակարգի վարկունակության բարձր պահանջները

Ավելի քան 21400 ընկերություն բավարարել է բանկային համակարգի վարկունակության 
բարձր պահանջները

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 21 հազար 400-ից ավելի ընկերություն բավարարել է բանկային համակարգի վարկունակության բարձր պահանջները: 

«Արմենպրես» հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ պատասխանելով լրագրողների՝ արդյունաբերական ու գյուղատնտեսական ընկերություններին տրամադրվող վարկերի պահանջների մասին հարցին։

«Որքան էլ մտածենք, որ բանկային համակարգը բարձր պահանջներ է ներկայացնում, 21 446 թիվը նշանակում է, որ մենք բավականաչափ մեծ թվով վարկունակ տնտեսավարողներ ունենք: Եթե համեմատենք, ապա կարող ենք ասել, որ մշակող արդյունաբերությանը բաժին է ընկել առաջին միջոցառմամբ ֆինանսավորման կեսից ավելին, մյուս կողմից՝ ոլորտային սահմանափակում չենք դրել: Առաջին միջոցառման նպատակն այն է, որ առանց ոլորտային սահմանափակման այն բոլոր ընկերությունները, որոնք ունեն բարձր վարկունակություն, բանկային համակարգի հետ ունեն փոխադարձ բարձր վստահություն, կարողանան օգտվել կառավարության աջակցությունից: Առաջին միջոցառման բովանդակությունը որոշակիորեն փոխվել է, խրախուսում ենք այն ընկերություններին, որոնք նաև ներդրումներ են կատարում կանոնադրական կապիտալում: Գյուղատնտեսության ոլորտում վարկի սուբսիդավորման համար տոկոսադրույքի շեմին, 2-րդ և 24-րդ միջոցառումներից օգտվողները մեծ թվով են՝ 21400-ը գերազանցող»,- նշեց Խաչատրյանը:

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]