Հասարակական

Թուրքիա-Իրան սահմանին գրանցված երկրաշարժն զգացել են նաև Հայատանում

1 րոպեի ընթերցում

Թուրքիա-Իրան սահմանին գրանցված երկրաշարժն զգացել են նաև Հայատանում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիա-Իրան սահմանին օգոստոսի 12-ին` ժամը 03։29-ին (Երևանի ժամանանով) գրանցված երկրաշարժի ցնցումներն զգացվել են նաև Հայաստանում։

Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հաղորդում է, որ էպիկենտրոնը գտնվել է Իգդիրից 12կմ հարավ-արևելք, Երևանից 48կմ հարավ-արևմուտք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.4 մագնիտուդ (նախնական տվյալով` 6 բալ), օջախը` 2կմ խորությամբ։

Ցնցումներն զգալու մասին սոցիալական ցանցերում նշումներ են կատարել Երևանի, Արտաշատի, Արմավիրի, Էջմիածնի, Աբովյանի, Եղվարդի, այլ քաղաքների բնակիչները։

Իրանի սեյսմոլոգիական կենտրոնի կայքը հնարավոր էպիկենտրոն է նշում ՀՀ Արարատի մարզի Լուսառատ գյուղը։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ծառայությունը դեռ տեղեկություն չի հաղորդում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում