Հասարակական

Հայաստանից օգնության առաջին խմբաքանակն արդեն Բեյրութում է

4 րոպեի ընթերցում

Հայաստանից օգնության առաջին խմբաքանակն արդեն Բեյրութում է

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից օգնության առաջին խմբաքանակն արդեն Բեյրութում է։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Հայաստանի կողմից եղբայրական Լիբանանին տրամադրվելիք օգնության երեք խմբաքանակներից առաջինն արդեն ժամանել է Բեյրութ։ Հայաստանից Բեյրութին` ի խորոց սրտի»,- նշել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Հայաստանն առաջին չվերթով որպես հումանիտար օգնություն Լիբանան է ուղարկում դեղորայք և առողջապահական պարագաներ։«Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել էր ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ով նույնպես մեկնել է Լիբանան՝ տեղում հայկական համայնքի խնդիրներին ծանոթանալու նպատակով։ «Մենք, շատ նրբանկատ գտնվելով, Լիբանանում մեր համայնքի շահերից ելնելով՝ առաջին բեռը տանում ենք Լիբանանի ժողովրդի, Լիբանանի պետության համար, որպեսզի հարց չծագի, թե ինչու են առանձին մոտեցում ցույց տալիս Լիբանանի հայկական համայնքին, և ոչ թե Լիբանանի ողջ ժողովրդին։ Երկրորդ չվերթով արդեն հայկական համայնքի համար կլինի պարենամթերք, այն ամենը, ինչ համայնքն անհրաժեշտ է համարում ըստ ցուցակների, որոնք արդեն ստացել ենք։ Նույնը նաև երրորդ չվերթով։ Շատ կարևոր ենք համարում, որպեսզի Լիբանանի ժողովուրդը հասկանա, որ մենք հիշում ենք այն դրական դերը, որ նրանք խաղացել են մեր ժողովրդի ճակատագրում, մանավանդ Ցեղասպանությունից հետո, երբ նրանք թույլ են տվել, որ մեր հայրենակիցներն այնտեղ հաստատվեն և բարգավաճեն երկար տարիներ»,- նշել էր նա։

Սինանյանը հավելել էր, որ Լիբանան են գնում այնպիսի պայմաններում, երբ երկիրն ալեկոծված է։ «Բայց Լիբանանի ժողովուրդը մեզ համար եղբայրական ժողովուրդ է, պետությունն էլ մեզ համար եղբայրական պետություն է»,- ասաց Սինանյանը։

Մարդասիրական բեռների արկղերն ունեին հետևյալ մակագրությունը՝«Հայաստանի սրտից Բեյրութին»։

Զարեհ Սինանյանը հայտնեց, որ հաջորդ թռիչքը տեղի կունենա օգոստոսի 9-ին, իսկ երրորդը՝օգոստոսի 11-ին։ Նրա խոսքով, սակայն, սա չի նշանակում, թե դրանով սահանափակվելու են։

Օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Լիբանանի առողջապահության նախարարությունը բոլոր հիվանդանոցներին հրահանգել էր պատրաստվել վիրավորների ընդունմանը, իսկ երկրի Առողջապահության նախարարը հեռուստատեսությամբ հայտնել է, որ վիրավորների թիվը շատ մեծ է: Լիբանանի նախագահն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ էր հրավիրել։ Երկրում օգոստոսի 5-ը սգո օր է հայտարարվել։ Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 157-ը, վնասվել է ավելի քան 5 հազար մարդ: Պայթյունի հետևանքով զոհերի շարքում 13 հայ կա և շուրջ 300 վիրավոր:

Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիս ամսին իրականացրել են մի շարք միջոցառումներ

Հայաստան

Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիս ամսին իրականացրել են մի շարք միջոցառումներ

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Հայաստան

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել ափից մոտ 200 մետր հեռացած քաղաքացուն

Հայաստան

Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել ափից մոտ 200 մետր հեռացած քաղաքացուն

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

Հայաստան

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

Հայաստան

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Տնտեսություն

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Հայաստան

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Սպորտ

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Գյումրին ու Վանաձորը առաջին անգամ  կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով

Հայաստան

Գյումրին ու Վանաձորը առաջին անգամ կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում