Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սուրեն Պապիկյանն այցելեց Գանձակ գյուղի շինհրապարակներ

Սուրեն Պապիկյանն այցելեց Գանձակ գյուղի շինհրապարակներ

ԳԱՎԱՌ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը օգոստոսի 7-ին աշխատանքային այցով եղավ Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում պետական միջոցներով կամ սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարությունների տեղամասերում ։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ`այցի ընթացքում նախարար Պապիկյանին ուղեկցում էր Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Այցի առաջին կանգառը Գանձակ համայնքում էր, որտեղ այս պահին իրականացվում են Բաղրամյան փողոցի ասֆալտապատման եւ կենտրոնական հրապարակի հիմնանորոգման աշխատանքները։ Ինչպես ներկայացրեց Գանձակ համայնքի ղեկավար Արմեն Պողոսյանը, Գեղարքունիքի մարզի Գանձակ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 15 միլիոն դրամ, որի 45 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Գանձակի համայնքապետարանը:

Պայմանագրային արժեքը կազմել է 14 միլիոն 500 հազար դրամ:Ըստ այդմ՝ ծրագրի իրականացման համար ՀՀ կառավարությունը հատկացնում է 6 միլիոն 525 հազար դրամ, Գանձակի համայնքապետարանը՝ 7 միլիոն 975 հազար դրամ: «Շինարարական աշխատանքները մեկնարկել են արդեն մեկ շաբաթ առաջ: Հրապարակում անցկացվելու է լուսավորության համակարգ, կառուցապատվելու է հրապարակին կից գետի հունը, տեղադրվելու են նստարաններ, սալիկապատվելու են անցուղիները, կանաչապտվելու եւ ծառապատվելու է տարածքը: Շատ շուտով մեր համայնքը կունենա միանգամայն բարեկարգ ու բարետես հրապարակ»,-նշեց համայնքի ղեկավարը:

Նախարարը ծանոթացավ նաեւ Գանձակի Բաղրամյան փողոցի հիմնանորոգման աշխատանքներին։ Ինչպես ներկայացրեց շինաշխատանքները իրականացնող «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ գլխավոր ինժեներ Բաղդասար Նազեյանը, ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են նախորդ տարվա վերջերից եւ կավարտվեն այս տարվա սեպտեմբերին։

Ճանապարհի երկարությունը երկու կիլոմետր է, ասֆալտապատվող մակերեսը` 13 հազար քառակուսի մետր։ Օգոստոսի յոթի դրությամբ իրականացվել է շինարարական աշխատանքների մոտ հիսուն տոկոսը։ Այնուհետ նախարարն այցելեց Մարտունու տարածաշրջանի շինհրապարակներ։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am