Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Սեպտեմբեր

Թուրքիայի խորհրդարանի ինը պատգամավորներ կորոնավիրուսով են վարակվել

Թուրքիայի խորհրդարանի ինը պատգամավորներ կորոնավիրուսով են վարակվել

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (խորհրդարան) ինը պատգամավորներ վարակվել են նոր տիպի կորոնավիրուսով եւ բուժման կուրս են անցնում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 6-ին այդ մասին հայտնել Է խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը: «Ինը պատգամավորներ (նոր կորոնավիրուսային հիվանդության հարուցած) COVID-19-ի բուժման կուրս են անցնում: Բուժում են անցնում նաեւ խորհրդարանի 35 աշխատողներ»,- մեջբերում Է նրա խոսքը NTV հեռուստաալիքը:

Ինչպես ճշտել Է Շենթոփը, «նրանցից հինգը բուժվում Է տանը, իսկ չորսը հոսպիտալացված Է»: Կորոնավիրուսն առաջին անգամ Թուրքիայում հայտնաբերվել Է մարտի 10-ին: Երկրում ախտահարվածների ընդհանուր թիվն այս պահին գերազանցել Է 236 հազարը, մահացել Է 5 784 մարդ, առողջացել Է 219 506 հիվանդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ