Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

ՄԻՊ-ի արագ արձագանքման արդյունքում քաղաքացու կենսաթոշակի վրա դրված արգելանքը վերացվել է

ՄԻՊ-ի արագ արձագանքման արդյունքում քաղաքացու կենսաթոշակի վրա դրված 
արգելանքը վերացվել է

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թոշակառուն խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը իր կենսաթոշակի վրա դրված արգելանքը վերացնելու հարցում: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Ըստ ներկայացված բողոքի՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից արգելանք է դրվել քաղաքացու կենսաթոշակային հաշվի վրա 100 տոկոսի չափով: Արդյունքում, ինքը չի կարողացել տնօրինել իր գումարը:

Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման արդյունքում, նոր կորոնավիրուսային (COVID-19) համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում, քաղաքացու կենսաթոշակի վրա դրված արգելանքն ամբողջությամբ հանվել է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am