Սպորտ

Արոնյանը 7-րդն է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում. Հայաստանն այստեղ ունի ևս 4 ներկայացուցիչ

1 րոպեի ընթերցում

Արոնյանը 7-րդն է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում. Հայաստանն այստեղ ունի ևս 4 ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 30ՀՈՒԼԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:Գրոսմայստեր Լևոն Արոնյանը պահպանել է դիրքը ՖԻԴԵ­ի դասակարգման աղյուսակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`օգոստոս ամսվա դասակարգման աղյուսակում Արոնյանը7-րդն է,ինչպես նախորդ ամսին:Վարկանիշային աղյուսակի առաջատարը մնում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: 10-յակում ընդգրկվել են նաև Ֆաբիանու Կարուանան,Դին Լիժենը,Յան Նեպոմնյաշչին,Մաքսիմ Վաշիե-Լագրավը,Ալեքսանդր Գրիշչուկը,Ուեսլի Սոն,Թեյմուր Ռաջաբովը և Անիշ Գիրին:

Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներից Գաբրիել Սարգսյանը53-րդն է,Կարեն Գրիգորյանը` 71-րդը,Հրանտ Մելքումյանը` 77-րդը,Սերգեյ Մովսեսյանը` 98-րդը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում