Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ամերիկա-հունական ինստիտուտը դատապարտել է ՀԱԷԿ-ը հրթիռակոծելու Ադրբեջանի հնչեցրած սպառնալիքը

Ամերիկա-հունական ինստիտուտը դատապարտել է ՀԱԷԿ-ը հրթիռակոծելու Ադրբեջանի 
հնչեցրած սպառնալիքը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնի Ամերիկա-հունական ինստիտուտը դատապարտել է Հայաստանի ատոմային էլեկտրակայանը հրթիռակոծելու Ադրբեջանի հնչեցրած սպառնալիքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՀԻ կայքում հրապարակված հոդվածում նշվում է, որ ինստիուտը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած լարվածությամբ և դրան հաջորդած գործընթացներով:

«Հուլիսի 16-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վագիֆ Դարգյախլին հայտարարել էր, որ ադրբեջանական հրթիռները կարող են հարված հասցնել Հայաստանի Մեծամորի ատոմակայանին: Նման ակցիան Չեռնոբիլի ժամանակակից կրկնություն կլիներ և էքզիստենցիալ սպառնալիք կլիներ ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար, ինչպես նաև լիովին կհակասեր օրենքի գերակայությանը»,- նշված է հոդվածում:

Ինստիտուտի նախագահ Լարիգակիսն ընդգծել է նաև Ադրբեջանին Թուրքիայի սատարելու հանգամանքը, նշելով, որ Թուրքիան նեոօսմանական նկրտումներ ունի նաև Միջերկրածովյան ավազանում:

«Հայերի և հույների միջև միշտ գոյություն են ունեցել ամուր կապեր։ Դա այժմ արտացոլվում է միջկառավարական մակարդակով եռակողմ դաշինքում, որը զարգանում է Հունաստանի, Կիպրոսի և Հայաստանի միջև։ Մենք կարծում ենք, որ այս իրավիճակում անհրաժեշտ է պաշտպանել իրավունքի գերակայությունը, և կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի միջև լուրջ լարվածության թուլացմանը: Դրա համար Ադրբեջանին անհրաժեշտ է դադարեցնել անընդունելի հռետորաբանության կիրառումը և Հայաստանի հետ վստահության ամրապնդման բարեխիղճ միջոցներ ձեռնարկել, որպեսզի հանգեն ներկայիս ճգնաժամի խաղաղ կարգավորմանը»,- ասել է Լարիգակիսը:

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, ետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջանական կողմը վերսկսել էր հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ: Հուլիսի 21-ին, ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ: Հայ-ադրբեջանական պետական սահմանին հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը և այսօր առավոտյան պահպանվել է հարաբերական անդորր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]