1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մասնագետը նկատել է՝ այս տարի Սևանա լճում ծաղկման գործընթացը բավականին թույլ է ընթանում

Մասնագետը նկատել է՝ այս տարի Սևանա լճում ծաղկման գործընթացը բավականին 
թույլ է ընթանում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանա լիճն այս տարի ևս ծաղկում է, սակայն մասնագետը նկատում է, որ եղանակային պայմաններով պայմանավորված ծաղկման գործընթացը դեռ ավելի մեղմ է ընթանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց «Կենսաբանության և հիդրոլոգիայի գիտական կենտրոն»-ի «Հիդրոլոգիայի և ձկնաբուծության» ինտիտուտի տնօրեն Էլվինա Ղուկասյանը: 

«Ծաղկման փաստը խոսում է ջրի որակի վատացման մասին, ինչը վերջին տարիներին գնալով խորանում է: Հավանաբար, կլիմայական գործոնը ևս մեծ նշանակություն ունի: Այս տարվա մի փոքր ավելի սառը եղանակը նպաստեց, որ ընթացող ծաղկման երևույթներն ավելի քիչ դսրևորվեն և ավելի մեղմ լինեն, թեև ըստ ծագման,նախորդ տարվա նման ինտենսիվ ծաղկում է համարվում»,-ասաց նա:

Գոյություն ունի ծաղկման 4 աստիճան՝ թույլ, միջին, ինտենսիվ և հիպերծագում: Նրա խոսքով՝ բարեբախտաբար Սևանա լիճը չի հասել վերջին փուլին: «Այս տարի բավականին թույլ է ընթանում ծաղկման գործընթացը, սակայն դա չի նշանակում, որ գործոնները, որոնք ծնում են այդ ծաղկման երևույթները, հաղթահարված են:  Եվ բավական է իրավիճակից ևս մի քանի թեթև շեղումներ, ծաղկման փաստն ավելի կխորանա: Եթե այս պահին լիճը մեզոտրոֆ է, ապա գնում է դեպի էֆտրոպացում»,-ասաց  Ղուկասյանը:

Լճում կապտականաչ ջրիմուռների ինտենսիվ աճի և ջրի որակի անկման հիմնական պատճառներն են լճի մակարդակի իջեցումը, կենցաղային կեղտաջրերի և ջրածածկ անտառներից օրգանական նյութերի ներհոսքը, ձկան կենսազանգվածի կրճատումը, ջերմաստիճանի բարձրացումը:

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]