Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հակահամաճարակային նորմերի պահպանման պատկերն անհամեմատ բարելավվել է. ՍԱՏՄ

Հակահամաճարակային նորմերի պահպանման պատկերն անհամեմատ բարելավվել է. 
ՍԱՏՄ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արտակարգ դրության հաստատվելուց ի վեր սկսված դիտարկումների դիմանիկան ցույց է տալիս, որ պատկերն այժմ անհամեմատ ավելի բարելավվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

«Եթե ավելի վաղ շրջանում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները մեկ կազմակերպությունում արձանագրում էին մի քանի կոպիտ խախտում, ապա ներկայումս տնտեսվարողների մոտ հանդիպում է միայն մեկը, որն ավելի շատ թերացում է՝ ոչ թե խախտում:

Տնտեսվարողների մոտ արդեն ձևավորվել է ՀՀ պարետի որոշումներին հետևելու սովորություն, ինչի ապացույցն այսօր Գյումրի և Արթիկ քաղաքներում սննդի ոլորտը վերահսկող մարմնի կողմից անցկացված ուժեղացված ստուգումն ու կրկնայցերն էին: Շիրակի մարզի այդ երկու քաղաքների խանութներում, սննդամթերքի արտադրություններում և հանրային սննդի կետերում տեսչական մարմնի մանրակրկիտ դիտարկումները խախտումներ չեն հայտնաբերել:

Կորոնավարակի դեմ պայքարով պայմանավորված սանիտարահիգիենիկ նորմերը խախտելու համար այսօր կասեցվել է մոտ երկու տասնյակ կազմակերպությունների աշխատանքը: Դրանցից մեկի՝ «Օլ այզ օն մի» հուկա-սրճարանի, գործունությունը դադարեցվել է 72 ժամով. այստեղ չեն պահպանել նարգիլե օգտագործելու վերաբերյալ սահմանված արգելքը:

Չթուլացնել զգոնությունը, խստորեն պահպանել ՀՀ պարետի որոշումներով սահմանված անվտանգության նորմերը. սա է համավարակի շուտափույթ հաղթահարման գրավականը, որին էլ հետամուտ է ՍԱՏՄ-ն՝ իրեն վերապահված վերահսկողական գործառույթների շրջանակում»,- ասված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]