Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

10 տարուց ավել հնության տաքսիների, ավտոբուսների տեխզննությունն իրականացվելու է 6 ամիսը մեկ անգամ

10 տարուց ավել հնության տաքսիների, ավտոբուսների տեխզննությունն 
իրականացվելու է 6 ամիսը մեկ անգամ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխությունների նախագծին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ըստ այդմ, տրանսպորտային միջոցների առաջին տեխնիկական զննությունն իրականացվելու է թողարկմանը հաջորդող չորրորդ տարում։

Թողարկման տարեթվից հաշված` 4-ից ավել ներառյալ 10 տարվա արտադրության թեթև մարդատար տաքսի ավտոմոբիլներ, տրոլեյբուսներ, ավտոբուսներ, վտանգավոր բեռներ փոխադրելու համար նախատեսված մասնագիտացված տրանսպորտային միջոցներ՝ տարին մեկ անգամ, 10-ից ավել տարվա արտադրության դեպքում՝ 6 ամիսը մեկ անգամ։

Թեթև մարդատար ավտոմոբիլների, բեռնատար տրանսպորտային միջոցների, ուղևորի մինչև 8 նստատեղ ունեցող բեռնաուղևորատար տրանսպորտային միջոցների և մոտոցիկլների տեխնիկական զննությունը՝ 4-ից ավել, ներառյալ 10 տարվա արտադրության, իրականացվելու է երկու տարին մեկ անգամ։ Իսկ 10-ից ավել տարվա արտադրության թեթև մարդատար ավտոմոբիլներ և այս խմբում ներառված մյուս տրանսպորտային միջոցների դեպքում տեխզննումը կատարվելու է տարին մեկ անգամ։

Նախագծում նաև նշվում է, որ թողարկման տարեթվից հաշված 4-ից ավել տարվա արտադրության նոր ներմուծված տրանսպորտային միջոցները տեխնիկական զննության են ներկայացվում նախքան տրանսպորտային միջոցը Ճանապարհային ոստիկանությունում առաջին անգամ հաշվառելը։

«Օրենսդրությամբ սահմանված կարգով տեխնիկական զննություն չանցած կամ տեխնիկական զննության արդյունքում ի հայտեկած ՀՀ կառավարության սահմանած՝ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքություններից կամ պայմաններից որևէ մեկի առկայությամբ տրանսպորտային միջոց վարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սեփականատիրոջ կամ տիրապետողի նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով»,-ասված է օրենքի փոփոխության նախագծում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]