Քաղաքականություն

Մեծ կուրստներ տվեցին ու խայտառակ եղան.ՀՀ ԶՈՒ գեներալն Ադրբեջանի սանձազերծած գործողությունների մասին

2 րոպեի ընթերցում

Մեծ կուրստներ տվեցին ու խայտառակ եղան.ՀՀ ԶՈՒ գեներալն Ադրբեջանի սանձազերծած գործողությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի պետ, գեներալ-մայոր Դանիել Բալայանի խոսքով` Տավուշի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանն իր սանձազերծած գործողություններով խայտառակ եղավ և մեծ կորուստներ կրեց:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Բալայանն ասաց հուլիսի 21-ին լրագրողների հետ զրույցում:

«Այս կռիվն ադրբեջանցիները սարքեցին իրենք իրենց գլխին, մեծ կորուստներ տվեցին և խայտառակ եղան: Չհասկացա, թե ինչու իրենք սրան հասցրեցին: Իրենց համապատասխան պատիժը ստացան»,- ասաց Բալայանը:

Գեներալ-մայորը նշեց, որ ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները բոլոր ուղղություններով պատրաստ կանգնած են, և հակառակորդը չի կարող հանկարածի հարձակումներով հաջողության հասնել:

Հուլիսի 21-ին Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում ցուցադրեցին վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին ՀՀ զինված ուժերի խոցած ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը:

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն ավելի վաղ հայտնել էր, որ հայկական ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումը խոցել է Ադրբեջանի ԶՈՒ կրակի կառավարման համակարգ հանդիսացող «Elbit Hermes 900» անօդաչու թռչող սարք: «Elbit Hermes 900»-ը հզոր անօդաչու թռչող սարք է, այն կրակի կառավարման համակարգ է հանդիսանում, հետախուզական ԱԹՍ է, շատ թանկարժեք է և Ադրբեջանի ամենամեծ ԱԹՍ-ն է:

ՀՀ զինված ուժերի կողմից նախօրդ օրերին ևս մի քանի ԱԹՍ-ներ էին խոցվել, որոնց լուսանկարներից երևում էր, որ դրանք իսրայելական արտադրության են: Հուլիսի 14-ին հակառակորդը հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել է Բերդ համայնքի քաղաքացիական ենթակառուցվածքները։

Նորայր Շողիկյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում