Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԵԽ պատգամավորը ԵՄ-ին կոչ է արել քայլեր ձեռնարկել՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը մեղմելու համար

ԵԽ պատգամավորը ԵՄ-ին կոչ է արել քայլեր ձեռնարկել՝ հայ-ադրբեջանական 
սահմանին իրավիճակը մեղմելու համար

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրախորհրդարան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասն իր մտահոգությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների վերաբերյալ, Եվրամիությանը կոչ արել  նախաձեռնությամբ հանդես գալ՝  իրավիճակը մեղմելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին պատգամավորը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Սահմանին ստեղծվող պայթունավտանգ իրավիճակը խիստ մտահոգություն է առաջացնում»,-գրել է նա ու հավելել, որ որպես Եվրոպական խորհրդարանում Հայաստան-ԵԽ բարեկամության խմբի նախագահ՝ ինքն անհապաղ գործողություններ է ձեռնարկել՝ կոչ անելով ԵՄ-ին նախաձեռնությամբ հանդես գալ՝ իրավիճակը մեղմելու և հակամարտության խաղաղ լուծման համար:

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը ևս մամուլի հաղորդագրություն է ստացել պատգամավորից, որում մասնավորապես նշված է եղել. «Հուլիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերը փորձում են խախտել Հայաստանի ինքնիշխանությունը` թիրախավորելով խաղաղ բնակչությանը Հայաստանի հյուսիս-արևելյան սահմաններում: Որպես Եվրոպական խորհրդարանում Հայաստան-ԵՄ բարեկամության խմբի նախագահ՝ ես արդեն անհապաղ գործողություններ եմ ձեռնարկել»:

Պատգամավորը նկատել է, որ այս անթույլատրելի գործողության մեջ Ադրբեջանի դաշնակիցը Թուրքիան է, որը տվյալ պահին կարծես ձգտում է խնդրի ռազմական լուծման՝ կոնֆլիկտների դեպքում որպես սիրելի մարտավարություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]