Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Համակարգչային հանցագործությունների կտրուկ աճ է նկատվում

Համակարգչային հանցագործությունների կտրուկ աճ է նկատվում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում վերջին շրջանում համակարգչային հանցագործությունների արձանագրված դեպքերի կտրուկ աճ է նկատվում:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Սասուն Գրիգորյանը նշեց, որ 2019 թվականի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթ է ընդունվել կիբեռհանցագործությունների վերաբերյալ 118 գործ: Իսկ 2020 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության վարույթ է ընդունվել ընդհանուր 94 կիբեռհանցագործությունների վերաբերյալ քրեական գործ:

«Տեսնում ենք, որ 2020 թվականի միայն առաջին կիսամյակում քննված գործերի թիվը մոտ է նախորդ տարվա ամբողջ ընթացքում քննված գործերի թվին: Ասեմ նաև, որ մինչև 2019-2020 թվականը ընդհանուր գրանցված կիբեռհանցագործությունների թիվը տատանվել է տարեկան մոտ 100 քրեական գործի շրջանակում»,-նշեց Սասուն Գրիգորյանը:

Ինչի՞ հետ է կապված դեպքերի կտրուկ աճը և արդյոք համավարակով պայմանավորված  երկրում ստեղծված իրավիճա՞կն է իր ազդեցությունը թողել: Հարցին ի պատասխան՝ Սասուն Գրիգորյանը նշեց՝ դեպքերի աճը պայմանավորված է այն հանգամանքով, որ ավելացել է տուժած քաղաքացիների, կազմակերպությունների դիմելիությունն իրավապահ մարմիններին:

«Դա վկայում է ինչպես քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման, այնպես էլ իրավապահ մարմինների նկատմամբ վստահության աճով: Կիբեռհանցագործությունների հետ կապված հարցերը գտնվում են Քննչական կոմիտեի նախագահի վերահսկողության ներքո: Կան բազմաթիվ քաղաքացիներ, որոնք տուժել և տուժում են այս տիպի հանցագործություններից, սակայն այս մասին դեռևս չեն բարձրաձայնում: Հորդորում եմ մեր քաղաքացիներին, որ նման դեպքերում անհապաղ դիմեն իրավապահ մարմիններին, չփորձեն ինքնուրույն լուծում գտնել տվյալ հարցերի հետ կապված»,-ասաց Սասուն Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է համավարակով պայմանավորված՝ երկրում ստեղծված իրավիճակի հնարավոր ազդեցությանը, ապա Սասուն Գրիգորյանը նշեց, որ այդպիսի ազդեցություն միաշնանակ կա: Մարդիկ սկսել են ավելի շատ լինել առցանց տիրույթում, դրանով էլ պայմանավորված՝ առցանց խարդախություններն ավելացել են:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]