Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Աբելյանցիները «Քամին զանա» երգով երաժշտական ողջույն են ուղղել Ստեփանակերտի թատրոնին  

Աբելյանցիները «Քամին զանա» երգով երաժշտական ողջույն են ուղղել Ստեփանակերտի 
թատրոնին

 

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնն ընդունել է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի դերասանների՝ իրենց ուղղված «Երաժշտական ողջույնը»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ աբելյանցիները հետաքրքիր մեկնաբանությամբ կատարել են «Քամին զանա» սիրված երգն ու իրենց «Երաժշտական ողջույնը» հղել Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնին:

Ողջույնի հոլովակը զետեղվել է թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

«Առաջարկում ենք հերթականությամբ թատրոնից թատրոն ուղարկել ձեր ողջույնը: Ողջույնի ձևն ազատ է: #Մենք_բոլորս_մի_ընտանիքենք #ԿԵՑՑԵ_Հայ_թատրոնը #և_ #իր_ապագան»,-ասվում է հոլովակին կից գրառման մեջ:

«Երաժշտական ողջույնի» հեղինակները Տիկնիկային թատրոնի երիտասարդ դերասաններն են: Նախաձեռնության շրջանակում նրանք ցանկանում են հիշեցնել, որ թատերարվեստի բոլոր ներկայացուցիչները մեկ ընտանիք են և ամուր, հզոր են միասին: «Երաժշտական ողջույնը» շարունակական է լինելու:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am