Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը վարակվել է կորոնավիրուսով

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը վարակվել է կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատշպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը վարակվել է կորոնավիրուսով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Այսօր պետք է ներկա լիներ նաև Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը, բայց նա հիվանդ է: Առողջություն մաղթենք մեր գործընկերոջը: Այս հիվանդությունը բոլորիս դուռը ծեծում է, բայց, կարծես, հաջող ընթացք ունենք՝ առողջացածները գնալով շատանում են»,- ասաց Քոչարյանը:

Հայաստանում հուլիսի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 29 820 դեպք, որոնցից 17 427 -ն` առողջացած: Այս պահին փաստացի բուժում է ստանում կորոնավիրուսային հիվանդությամբ 11 708  պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 127 171  թեստավորում: առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից ընդհանուրն արձանագրվել է մահվան 521 դեպք: Այլ պատճառներով մահվան ելքերի թիվը 164 է:

Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ի ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ի ժամը 17:00-ն ներառյալ:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am