Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանի գործելաոճը դրական է գնահատում hարցվածների 88,1%-ը

Նիկոլ Փաշինյանի գործելաոճը դրական է գնահատում hարցվածների 88,1%-ը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում իրականացված հարցման մասնակիցների 88,1%-ը դրական է գնահատում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործելաոճը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հուլիսի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

«Հարցվածների 49,4%-ը լիովին դրական է գնահատում Նիկոլ Փաշինյանի գործունեությունը, ավելի շուտ դրական է գնահատում 38,7%-ը»,- նշեց Նավասարդյանը:

Արման Նավասարդյանի խոսքով՝ հարցման մասնակիցների 18,4%-ը նշել է, որ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո իր սպասելիքներն ամբողջությամբ արդարացել են, իսկ 66,7%-ը նշել է, որ որոշ չափով են արդարացել:

«Քաղաքացիներին խնդրել ենք նաև պատասխանել այն հարցին, թե ինչպես եք գնահատում Նիկոլ Փաշինյանին` որպես քաղաքական գործչի. hարցվածների 53,9%-ը նշել է` լիովին դրական, 34,6%-ը՝ ավելի շուտ դրական»,- նշեց Արամ Նավասարդյանը:

Հարցումներն իրականացվել են հեռախոսազանգերի միջոցով: Հարցման մասնակիցների քանակը 1002 անձ է: Հետազոտության այլընտրանքային սխալը՝ 3%: Ընտրանքը ներկայացուցչական է՝ ըստ Հայաստանի Հանրապետության սեռատարիքային կազմի և բնակության վայրի: Հետազոտությունն իրականացվել է հունիսի 10-27-ը:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am