Մխիթարյանը «Ռոմայում» կմնա մինչև օգոստոս
12:34, 29 Հունիս 2020
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իտալական ակումբում կմնա մինչ օգոստոս:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Tempo-ն` հավելելով, որ Մխիթարյանը կմնա թիմում մինչև օգոստոսի վերջ և «Ռոմայի» կազմում կմասնակցի Եվրոպայի լիգայի հանդիպումներին: Հռոմում կմնա նաև «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Սմոլինգը, ով ևս վարձավճարով է հանդես գալիս «գայլերի» կազմում:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն այս մրցաշրջանի սկզբում «Արսենալից» վարձավճարով տեղափոխվել է «Ռոմա»: Ֆուտբոլիստն այս ընթացքում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում