Հասարակական

Գյումրիում առաջիկա օրերին կմեկնարեկեն փողոցաշինական աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Գյումրիում առաջիկա օրերին կմեկնարեկեն փողոցաշինական աշխատանքները

ԳՅՈՒՄՐԻ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում առաջիկա օրերի ընթացքում կմեկնարեկեն փողոցաշինական աշխատանքներ՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի(ՎԶԵԲ) միջոցներով:

Սա բանկի կողմից Գյումրիում իրականացվող փողոցաշինության ծրագրերի 2-րդ փուլն է, որի առաջին և երկրորդ չափաբաժիններում ընդգրկված է 15 փողոց։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ նշելով, որ ՎԶԵԲ-ի ծրագրի հաջորդ՝ 3-րդ փուլով, ևս մրցույթ է հայտարարված, որի արդյունքները հստակ կլինեն օգոստոսի 5-ին: «Երկրորդ փուլի շինարարական կազմակերպության մրցույթն արդեն կայացել է, կա հաղթող ընկերություն, որը բավական փորձառու է»,-նշեց Սամվել Բալասանյանը՝ հավելելով, որ, ընդհանուր առմամբ, ՎԶԵԲ-ի ծրագրի 2 փուլով կնորոգվի 22 փողոց և 1 հրապարակ:

Քաղաքում աշխատանքներ իրականացվելու են նաև Համաշխարհային բանկի միջոցների հաշվին: Այս պահին իրականացվում են նախագծա-նախահաշվային աշխատանքները: Այս ծրագիր ընդգրկված են Գյումրու պատմական միջուկի փողոցները և կենտրոնական հրապարակը:

Քաղաքում 17 փողոց էլ նորոգվելու է սուբվենցիոն ծրագրով. ընդհանուր 950 մլն դրամ գումարի 55 տոկոսը հատկացվելու է պետական, իսկ մնացածը՝ համայնքային բյուջեից:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում