Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարվեցին ապօրինի գույքի բռնագանձման քրգործերի առնչությամբ

Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարվեցին ապօրինի գույքի 
բռնագանձման քրգործերի առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքում և կից ներկայացված օրենքների նախագծերում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական փաթեթը:

«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ կառավարության ներկայացրած փաթեթով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատավորների մասնագիտացման գործերի հետ մեկտեղ առանձին տեսակի գործերի շարքում կլրացվեն նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործերը:

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում կսահմանվեն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով սահմանված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարի տեղակալի և ստորաբաժանման ավագ դատախազների պաշտոնային դրույքաչափերը:

Օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 83 «կողմ» և 1 «դեմ» ձայներով:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am