Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Հայաստան Արցախ» հիմնադրամը հայրենիք  է առաքել  181 հազ դոլարի դեղորայք և բժշկական պիտույքներ

«Հայաստան Արցախ» հիմնադրամը հայրենիք  է առաքել  181 հազ դոլարի դեղորայք և 
բժշկական պիտույքներ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան Արցախ» հիմնադրամը հունիսի 12-ին Երեւան է առաքել COVID-19-ի դեմ պայքարելու համար 181 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով դեղեր եւ բժշկական պիտույքներ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստան Արցախ» հիմնադրամից։

«Այս առաքման շնորհիւ, կարելի պիտի ըլլայ Հայաստանի մէջ դարմանում տրամադրել 1,500 հիւանդներու։

2020-ի առաջին հինգ ամիսներուն ընթացքին, Հայաստան Արցախ Ֆոնտը նաեւ $6 միլիոն արժէքով մարդասիրական օժանդակութիւն հայթայթած է Հայաստանին ու Արցախին։ Սոյն օժանդակութիւնը իրականացնելու համար, Հայաստան Արցախ Ֆոնտը $5.8 միլիոն ընդհանուր արժէքով դեղորայք եւ այլ պիտոյքներ ապահոված է AmeriCares կազմակերպութենէն ($5 միլիոն) եւ Direct Relief կազմակերպութենէն ($741,000)։

Այս ժամանակաշրջանին մեծարժէք ապրանքներ նուիրած են նաեւ Հաուըրտ Գարակէօզեանի Յիշատակի Ընկերութիւնը ($76,000), Ակաբէ Ծրագիրը ($40,000), եւ Հայ Կրթական Բարեգործական Միութիւնը ($36,000)։

Այս ժամանակաշրջանին նուիրուած դեղորայքն ու բժշկական պիտոյքները առաքուած են ՀԲԸՄ Քլոտիա Նազարեան Սուրիահայ Գաղթականներու Բժշկական Կեդրոնին, Արաբկիր Միացեալ Մանկական Բարեգորածական Հիմնադրամին, Աւագ Բժշկական Կեդրոնին, Հայաստանի Օգնութեան Հիմնարկին, Մեծն Ներսէս Բարեսիրական Կազմակերպութեան, Մուրացան Մանկական Գեղձաբանական Կեդրոնին, Սբ. Գրիգոր Լուսաւորիչ Բժշկական Կեդրոնին, եւ Հայաստանի ու Արցախի Առողջապահութեան Նախարարութիւններուն։

Անցեալ 31 տարիներուն, Հայաստան Արցախ Ֆոնտն ու զայն նախորդած Միացեալ Հայկական Ֆոնտը Հայաստանին ու Արցախին հայթայթած են $897 միլիոն ընդհանուր արժէքով մարդասիրական օժանդակութիւն՝ 158 թռիչքներով եւ 2,470 ծովային արկղերով։ 

«Հայաստան Արցախ Ֆոնտին կանոնաւորաբար կ՚առաջարկուի միլիոնաւոր տոլար արժէքով կեանք փրկող դեղեր եւ բժշկական պիտոյքներ», յայտնեց Հայաստան Արցախ Ֆոնտի Նախագահ Յարութ Սասունեանը եւ շարունակեց՝ «Մեզի կը մնայ հոգալ առաքման ծախսը միայն։ Ուրեմն կը քաջալերենք ձեր առատաձեռն նուիրատուութիւնները, որպէսզի կարենանք շարունակաբար այս կենսական օժանդակութիւնը տրամադրել Հայաստանի եւ Արցախի բոլոր բժշկական կեդրոններուն»»,- նշված է հաղորդագրության մեջ։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am