Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության համար օգտագործվել է 10.68 մլրդ դրամ

Դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության համար օգտագործվել է 
10.68 մլրդ դրամ

ԵՐԵՎԱԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օտարերկրյա պետություններում դիվանագիտական մարմինների գործունեության կազմակերպման և իրականացման համար 2019-ին ՀՀ պետբյուջեի միջոցներից ծախսվել է 10.68 մլրդ դրամ:  

«Արմենպրես»-ի հաղորդամմբ՝  ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության` եկամուտների և ծախսերի կատարողականի նախնական քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«2019-ի պետական բյուջեով արտաքին գործերի նախարարության համար նախատեսված էր օգտագործել ճշտված ծրագրով 16 մլրդ 648 մլն դրամ ընդհանուր ֆինանսական միջոցներ: Փաստացի արձանագրվել է 16 մլրդ 435 մլն դրամի օգտագործում կամ ծրագրի շուրջ 99 տոկոս կատարողական: Հիմնական կշիռն ընդհանուր ծախսերի և հատկացումների մեջ ունի օտարերկրյա պետություններում դիվանագիտական մարմինների գործունեության կազմակերպման և իրականացման հետ կապված հատկացումների մասը: Այս ուղղությամբ 10 մլրդ 760 մլն դրամ հատկացումներից օգտագործվել է 99.3 տոկոստ կամ 10.68 մլրդ դրամը»,-ասաց Ջանջուղազյանը:

Միջազգային կառույցներին անդամակցությանը վերաբերելի հատկացումների համար նախատեսված 2 մլրդ 550 մլն դրամն օգտագործվել է գրեթե 96 տոկոսով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]