Հասարակական

Սյունիքի մարզպետն ինքնամեկուսացել է. Պողոսյանը շփվել է կորոնավիրուսով վարակված անձի հետ

1 րոպեի ընթերցում

Սյունիքի մարզպետն ինքնամեկուսացել է. Պողոսյանը շփվել է կորոնավիրուսով վարակված անձի հետ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն ինքնամեկուսացել է, քանի որ շփվել է կորոնավիրուսով վարակված անձի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 10-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը:

«Մարզպետն այս պահին կոնտակտավոր անձ է և ինքնամեկուսացած է»,- ասաց Բաբայանը:

Հայաստանում հունիսի 10-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 14 103 դեպք, որոնցից 5226-ն առողջացած։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8573 պացիենտ։ Ընդհանուր առմամբ, կատարվել է 73 156 թեստավորում։ Կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 227 դեպք։

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Նորայր Շողիկյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում