Հասարակական

Աշտարակն ու Եղվարդը կապող նոր ճանապարհն ուրախացրել է վարորդներին ու զբոսաշրջիկներին

2 րոպեի ընթերցում

Աշտարակն ու Եղվարդը կապող նոր ճանապարհն ուրախացրել է վարորդներին ու զբոսաշրջիկներին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական բյուջեով իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի շրջանակում Եղվարդի տրանսպորտային հանգույցի և Աշտարակ-Եղվարդ 12.7 կմ երկարությամբ ճանապարհահատվածը հիմնանորոգվում է: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կիսվել է հիմնանորոգման ընթացքը նկարագրող լուսանկարներով` «Պոզիտիվ» խորագրի ներքո։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը լուսանկարները զետեղել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում և գեղեցիկ ֆոտոշարքի համար շնորհակալություն է հայտնել հեղինակին՝ Անդրանիկ Քեշիշյանին: «Մարտահրավերը` մյուս լուսանկարիչներին»,-գրել է Պապիկյանը:

Անդրանիկ Քեշիշյանն էլ ֆեյսբուքյան գրառմամբ նշել է, որ Աշտարակից Աբովյան տանող ճանապարհի փոսերը 10-15 տարում շատ մեքենաներ են ջարդել։

«Հիմա մտածեք, թե ինչ լավ կզգան իրենց այն մարդիկ, որոնք ներդրում են ունեցել հիմնանորոգման գործում: Բոլորն էլ ուշադրության կարիք ունեն»,-ընդգծել է Քեշիշյանն ու հավելել, որ մտադիր է իր լուսանկարներով անդրադառնալ միայն դրական իրադարձություններին:

Նշվում է նաև, որ ճանապարհահատվածը շատ կարևոր է ներքին զբոսաշրջության տեսանկյունից։ Աշտարակից Սևան գնալու համար այլևս անհրաժեշտություն չկա հայտնվել երևանյան խցանումների մեջ. ճանապարհը կապում է քաղաքներն ավելի կարճ ուղով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում