Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վարչապետը մեկնաբանել է վերջին օրերին կորոնավիրուսից առողջացած քաղաքացիների թվի նվազումը

Վարչապետը մեկնաբանել է վերջին օրերին կորոնավիրուսից առողջացած 
քաղաքացիների թվի նվազումը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նախկինում վիճակագրություն կազմելիս՝ կորոնավիրուսից առողջացած քաղաքացիների թիվը դուրս էր բերվում բոլոր դրական ախտորոշվածներից, իսկ ներկայումս դուրս է բերվում միայն ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո տեղի ունեցած բրիֆինգի ընթացքում՝ պատասխանելով հարցին, թե ինչն է պատճառը, որ վերջին օրերին Հայաստանում կորոնավիրուսից առողջացածների թիվը անհամեմատ ցածր է։

 «Կարող եմ բերել իմ և իմ ընտանիքի օրինակը։ Մենք ասիմպտոմ ենք տանում հիվանդությունը և  եթե այսպես շարունակվի, առողջանալու ենք առանց որևէ բժշկական միջամտության։ Բայց մեր տվյալը կարձանագրվի ընդհանուր պոզիտիվ ախտորոշվածների թվում, բայց չի հաշվառվի բուժվածների թվում, որովհետև մենք որևէ բուժում չենք ստանում։  Այսինքն՝ մենք հիվանդությունը տանում եք ասիմպտոմ, ինչպես հազարավոր այլ քաղաքացիներ և բուժումը տեղի է ունենում առանց բժշկական միջամտության։  Քանի որ այդ բուժումը չի արձանագրվում բժշկական փաստաթղթում, վիճակագրության պատճառը դա է»,- ասաց Փաշինյանը։

Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 11 817 դեպք, որոնցից  3513 -ն` առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 183: Արձանագրվել է մահվան ևս 69 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]