Հասարակական

Վանաձորի 27-ամյան բնակիչը կալանավորվել է՝ կեղծ փողեր պատրաստելու, պահելու և իրացնելու համար

2 րոպեի ընթերցում

Վանաձորի 27-ամյան բնակիչը կալանավորվել է՝ կեղծ փողեր պատրաստելու, պահելու և իրացնելու համար

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքի 27-ամյա բնակչի կողմից կեղծ փողեր պատրաստելու, պահելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 27-ամյա բնակիչը 2019թ. դեկտեմբերի 20-ին ընկերուհու անչափահաս որդուց տեղեկանալով, որ վերջինիս անչափահաս ծանոթը խաղալու նպատակով համակարգչի և տպիչի միջոցով պատրաստում և վաճառում է թղթադրամներ, հաջորդ օրը իրացման նպատակով տղայից ձեռք է բերել թվով 3 հատ 20 000 ՀՀ դրամ անվանական արժեքների թղթադրամներ:Նույն օրը իր բնակարանում կոսմետիկ պարագաներ օգտագործելով, այդ թղթադրամների վրա տնայնագործական պայմաններում կատարել է ձևափոխումներ՝ կեղծել պաշտպանական նշանները՝ այդ կերպ պատրաստելով կեղծ թղթադրամներ, որոնք 2020թ. հունվարի 7-ից 21-ն ընկած ժամանակահատվածում դնելով շրջանառության մեջ իրացրել է Վանաձոր քաղաքում գործող տարբեր առևտրի կետերում:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝Վանաձոր քաղաքի 27-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ (կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը) հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում