Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կյանքից հեռացել է ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը

Կյանքից հեռացել է ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքից հեռացել է Ազգային ժողովի նախկին նախագահ, Բելառուսում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Խաչատրյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեցին Արտաքին գործերի նախարարությունից:

Արմեն Խաչատրյանը 63 տարեկան էր։

Արմեն Խաչատրյանը ծնվել է 1957թ. օգոստոսի 13-ին՝ Երևանում։ 1978թ. ավարտել է Խ.Աբովյանի անվան Երևանի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, բանասիրության գիտությունների թեկնածու է։

1999 -2003թթ. Խաչատրյանը զբաղեցրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի, ՀՀ անվտանգության խորհրդի անդամի, ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարական վեհաժողովի խորհրդի անդամի պաշտոնները: 2003-2010թթ. եղել է Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը, 2004-2016թթ.՝ Մոլդովայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, 2010-2017թթ.՝ Բելառուսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչը:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am