Հասարակական

ԱԺ-ն լրացուցիչ նիստ անցկացնելու որոշում ընդունեց

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ն լրացուցիչ նիստ անցկացնելու որոշում ընդունեց

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը հունիսի 2-ին ժամը 18:30-ից մինչև 20:00-ը մեկ լրացուցիչ նիստ անցկացնելու որոշում ընդունեց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրացուցիչ նիստ անցկացնելու առաջարկ հնչեցրեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը:

«Այս քառօրյայի ընթացքում մենք չենք հասցնում քննարկել օրակարգի բոլոր հարցերը: Առաջարկում եմ այսօր ժամը 18:30-ից մինչև 20:00-ն անցկացնել ևս մեկ լրացուցիչ նիստ»,- ասաց Միրզոյանը:

Խորհրդարանը լրացուցիչ նիստ անցկացնելու որոշումն ընդունեց միաձայն՝ 74 «կողմ» ձայնով:

Նորայր Շողիկյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում