Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պարեկային ծառայողները վարչական արձանագրություններ կազմելու համար կունենան պլանշետներ

Պարեկային ծառայողները վարչական արձանագրություններ կազմելու համար կունենան 
պլանշետներ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայությունների փոխարեն նախատեսվող պարեկային ծառայության ներդրման արդյունքում վարչական արձանագրությունների կազմման գործընթացները առավելագույնս կավտոմատացվեն, պարեկային ծառայողները կունենան պլանշետներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում «Ոստիկանության մասին»  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Ոստիկանության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարեու մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան»  խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանի հարցին, թե արյդոք նախատեսվո՞ւմ է ստեղծել էլեկտրոնային որևէ հարթակ, որում մուտք կատարելով՝ վարչական իրավախախտման արձանագրություններն ավտոմատ կերպով կմուտքագրվեն համակարգ:

«Լինելու է տեխնիկական հագեցման մաս՝ մասնավորապես էլեկտրոնային գործիքների ներդրմամբ, GPS քարտերի ներդրմամբ, բազաներին որոշակի հասանելիություն ունենալով, նաև տեսախցիկներով: Վարչական իրավախախտումների արձանագրումը տեսախցիկներով հնարավոր է: Եվ ավտոմատացումը կենտրոնական դեր է ունենալու: Արդեն ունենք ծրագիր՝ պարեկային ծառայողներին պլանշետներով հագեցնելու հնարավորություն, որպեսզի նրանք ձեռամբ արձանագրություններ չկազմեն: Դա հնարավորություն կտա հասանելիություն ունենալ տարբեր բազաներին և կազմել էլեկտրոնային արձանագրություններ»,-ասաց Գրիգորյանը:

Նա նաև նշեց՝ պարեկային ծառայությունն անընդհատ շարժման մեջ է լինելու: Ուստի վարչական արձանագրությունների կազմման գործընթացը ավտոմատացվելու է առավելագույնս, որպեսզի ժամանակի խնայողություն արվի, ամեն մի իրավախախտման ժամանակ ծառայողը երկար ժամանակ կանգնած չմնա մի վայրում:

Քննարկվող նախագծով առաջարկվում է ստեղծել նոր՝ պարեկային ծառայություն, որը կփոխարինի այժմ գործող պարեկապահակային ծառայությանը և ճանապարհային ոստիկանությանը: Պարեկային ծառայողների համալրումը տեղի է ունենալու բացառապես բաց մրցույթով, ծառայողների ընտրության և նրանցամսյա ծրագրով վերապատրաստման կրթական ծրագիր իրականացնելու արդյունքում: Ծառայությունն առաջին փուլով գործարկվելու է Երևանում մինչև 2021 թվականի առաջին եռամսյակը, այնուհետև ամբողջ հանրապետությունում՝ մինչև 2022 թվականի առաջին եռամսյակը: Նոր պարեկային ծառայությունն ունենալու է նոր համազգեստ, զենքի հատուկ միջոցների, տրանսպորտային միջոցների, տեխնիկական սարքավորումների լրիվ նոր հագեցվածություն:

Աննա Գրիգորյան

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]