Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայաստանի ֆերմերային տնտեսությունները սկսել են ապահովել թռչնի մսի ներքին սպառման ավելի մեծ հատվածը

Հայաստանի ֆերմերային տնտեսությունները սկսել են ապահովել թռչնի մսի ներքին 
սպառման ավելի մեծ հատվածը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆերմերային տնտեսությունները ապահովում են ընտանի թռչնի մսի ներքին սպառման մոտ 26.6 տոկոսը, դա դինամիկ կերպով աճում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը նկատեց՝ մի շարք ապրանքների մասով ներմուծման մաքսատուրքերի արտոնյալ ժամկետը երկարաձգվում է, հետաքրքրվեց մինչև այժմ տրված  5 տարի արտոնյալ ժամկետում ստեղծվե՞լ են, արդյոք, տեղական արտադրություններ, որոնք կապահովեն ներքին սպառումը:

«2015 թվականին ընտանի թռչնի մսի ներմուծման մաքսատուրքը  կազմում էր 10 տոկոս: 2019-ի թվականին կազմել է 22 տոկոս և հունվարի 1-ից դառնում է 25 տոկոս: 2022 թվականից այն դառնալու է 80 տոկոս: Սակայն մենք ունենք ֆերմերային տնտեսություններ, որոնք այս պահի դրությամբ ապահովում են Հայաստանի ներքին սպառման մոտ 26.6 տոկոսը, և արտադրությունը դինամիկ կերպով աճում է. անցյալ տարվա նկատմամբ մոտ 11 տոկոս աճ ենք ունեցել»,-ասաց Սիմոնյանը:

Հայաստանը բրձնի արտադրւթյուն չունի, բայց ներմուծում է: Հայաստանը Վիետնամի հետ ունի ազատ առևտրի համաձայնագիր:

«Եվ ունենք երկարահատիկ բրնձի քվոտա: Այսինքն՝ տարեկան կտրվածքով շատ նվազեցված մաքսատուրքով ենք ներմուծում»,-ասաց փոխնախարարը:

2022 թվականից թռչնի մսի ներմուծման մաքսատուրքը մոտ 80 տոկոս է դառնալու: «Բայց կա քվոտային համակարգ, ՀՀ-ն կշարունակի վերցնել քվոտա, որ ԵԱՏՄ շրջանակում ՀՀ ներմուծվող ընտանի թռչնի մսի ներմուծման մաքսատուրքը լինի 25 տոկոս, ինչը թույլ կտա տեղական արտադրությանը զարգանալ, և չեն լինի որևէ կարգի տատանումներ շուկայում»,-ասաց Սիմոնյանը:

Փոխնախարարը նաև շեշտեց, որ ԵԱՏՄ-ն ինքնաբավ միություն է համարվում, քանի որ մի երկիրը մյուսին կարող է ապահովել ապրանքներով:  Օրինակ՝ թռնչի միսը կարող է ներմուծվել Ռուսաստանից կամ Բելառուսից:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]