Հասարակական

Արսեն Թորոսյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է

1 րոպեի ընթերցում

Արսեն Թորոսյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է, նա որևէ գանգատ չունի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թորոսյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Իմ կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է: Ես որևէ գանգատ չունեմ: Մոտ ժամանակներս շփումներս կհասցնեմ գրեթե 0-ի, որևէ մեկին չվտանգելու համար»,- գրել է Թորոսյանը:

Մայիսի 13-ին կորոնավիրուսի թեստ էր հանձնել նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, որի թեստի պատասխանը ևս բացասական է: Պապիկյանն ինքնամեկուսացված է:

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում