Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ինչպես ճիշտ կառավարել կոշտ կենցաղային թափոնները

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ինչպես ճիշտ կառավարել կոշտ 
կենցաղային թափոնները

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Աղբահանության համակարգը դեռ հեռու է ինքնածախսածածկում ապահովելուց։ Համայնքներում աղբահանության ծառայությունների մատուցման համար կատարված ծախսերը կրկնակի գերազանցում են ծառայությունների դիմաց հավաքագրված վարձավճարները։ Մասնավորապես՝  աղբահանության դիմաց վարձավճարները մարզերում կազմում են աղբահանության վրա կատարված ծախսերի 43,9 տոկոսը, իսկ հանրապետությունում (ներառյալ Երեւանը)՝ 50 տոկոս։ Երեւանում 2018 թ. աղբահանության եւ սանիտարական մաքրման վրա կատարված ծախսերը կազմել են 4,968 մլրդ դրամ, իսկ աղբահանության եկամուտները՝ 2,850 մլրդ դրամ, որից ֆիզիկական անձանցից հավաքված վարձավճարները կազմել են 1,512 մլրդ դրամ, տնտեսվարող սուբյեկտներից հավաքվածը՝ 1,338 մլրդ  դրամ։

Ուզում ենք ասել՝ աղբահանության եւ աղբավայրերի կառավարման համակարգի արդիականացումն, անխուսափելիորեն, կհանգեցնի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ինքնարժեքի բարձրացման: Այսինքն՝ գալու է մի պահ, երբ համայնքները (կամ կազմակերպությունները) ստիպված են լինելու վերանայել ներկայումս գործող դրույքաչափերը: Պարզ է, որ սոցիալական գործոնից ելնելով՝ հանրության ստվար մասը դրան պատրաստ չի լինելու: Ուրեմն, պետք է գտել այն ճանապարհը, որ մեզ թույլ կտա աղբահանության անմխիթար վիճակից անցնել  արդյունավետ համակարգի՝ այդ փոփոխությունը անպայման զուգակցելով սոցիալական գործոնի հետ: Այս ձեւը  թույլ կտա գործնականացնել այն, ինչ այս տարիներ շարունակ քննարկվում է»:

                     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]