Հասարակական

Կարեն Կարապետյանը հրավիրվել է մասնակցելու ԱԺ ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի նիստին

1 րոպեի ընթերցում

Կարեն Կարապետյանը հրավիրվել է մասնակցելու ԱԺ ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի նիստին

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն իր նիստի աշխատանքներին մասնակցելու համար հրավիրել է Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում հաձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ առաջարկն ուղարկել են, ենթադրում է, որ այն կընդունվի:

Նիստը նշանակված է երկուշաբթի օրը՝ մայիսի 11-ին ժամը 13:00-ին:

Հանձնաժողովի նիստին վերջերս մասնակցել է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, այնուհետև Արցախի Հանրապետության ոստիկանապետ, Ապրիլյան պատերազմի ժամանակ Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը:

Կարեն Կարապետյանը ՀՀ վարչապետ էր նշանակվել 2016 թվականի սեպտեմբերին, պաշտոնավորել է մինչև 2018 թվականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում