Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Աղետի գոտում բնակարանային խնդիրներ ունեցողների հարցերը դե յուրե լուծվում են  

Աղետի գոտում բնակարանային խնդիրներ ունեցողների հարցերը դե յուրե լուծվում են 

 

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունն աղետի գոտու բնակիչների առաջ բնակարանային խնդիրներ գծով դե յուրե ունեցած պարտավարությունները ավարտին է հասցնում։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով աղետի գոտու՝ Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզերում 229 բնակարանի կառուցման համար 3 մլրդ դրամ հատկացնելու որոշմանը։

«Խոսքն այն ընտանիքների մասին է, որոնց նկատմամբ Հայաստանի կառավարությունը դե յուրե ուներ պարտավորություններ, բայց հասկանում ենք, որ խնդիրն ունի նաև այլ կողմեր։ Կան բազմաթիվ ընտանիքներ, որոնք չունեն նման կարգավիճակ, և սա չի նշանակում, թե հետագայում որևէ ծրագիր չի իրականացվելու», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Տիգրան Ավինյանը։

Որոշմամբ նախատեսված է 3 մլրդ դրամ, որից 1 մլրդ 868 միլիոն դրամը Լոռու մարզի 162 ընտանիքի համար է, 988 միլիոն դրամը՝ Շիրակի մարզի 59 ընտանիքի, իսկ 143,4 միլիոն դրամ էլ՝ Արագածոտնի մարզի 8 ընտանիքի համար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]